ԵՄ եւ ՀՀ քաղաքացիական հասարակության միջեւ պայմանագրի հրապարկաման արարողության ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի հրապարակած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի առաջադրմանը:
«Սա ձեր ներքին հարցն է, քննարկեք այն միմյանց միջեւ, հաշվի առեք, որ ես ամենավերջին մարդն եմ այստեղ, որ կարող է իրեն պարտավորված զգալ այդ հարցին պատասխանելու»,-ասաց նա:
Պյոտոր Սվիտալսկին խոսեց նաեւ ՀՀ Կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նշելով, որ Եմ-ն 20 մլն եվրո արդեն տվել է այդ նպատակով, սակայն այդ գումարը ընդամենը մի մասն է. «Մենք ձեր կողքին ենք, պատրաստ ենք օգնել այդ հարցում: Ուրախ եմ, որ ՀՀ իշխանությունները հաճախակի են անդրադառնում այդ հարցին: Լավ է, որ կոռուպցիայի հարցը ՀՀ-ում տաբու չէ, ու կան քննակումներ այդ հարցի շուրջ: Օրինակելի փորձ եք արդեն ստեղծել: Եթե կառուցողական մոտենաք խնդրի լուծմանը, ես հավատացած եմ, որ հաջողության կհասնեք: Հանրությունն ինքը պետք է անհանդուրժողականության միջավայր ստեղծի, այլապես ոչ մի բանի չեք հասնի»:


