Հանրային հեռուստաընկերությունը չի ցանկացել, որ լրագրողները տեսնեն՝ ինչ է կատարվում «Դեպի Եվրատեսիլ»-ի ետնաբեմում: Փետրվարի 25-ին կայացած եզրափակչում լրագրողների մուտքը արգելված է եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են հեռուստաընկերության մամուլի քարտուղարությունից՝ պատճառները չմանրամասնելով:
Նման մրցույթներում հանրության դժգոհությունից խուսափել չի լինում ցանկացած հաղթողի դեպքում, եւ տարբեր լրատվամիջոցների կողմից լուսաբանումը կարող է օգնել, որ մարդիկ հնարավորինս օբյեկտիվ պատկերացում կազմեն տեղի ունեցածի մասին: Այս պարագայում հանրությունը միջոցառման մասին ստացել է միայն այն տեղեկատվությունը, որը Հանրայինն իր հայեցողությամբ ներկայացրել է: