▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային կարծիք չկա, որ ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները. Մարուքյան

Հնարավո՞ր է, որ «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները մանդատները վայր դնեն: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց, որ նման հանրային կարծիք չկա, որ ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները. «Ես 2012 թվականին ընտրվել եմ պատգամավոր Լոռու մարզի ընտրատարածքից: Ես ինձ ինչ հիշում եմ, ինչ-որ մարդիկ միշտ կոչ են անում, որ ընդդիմությունը մանդատները վայր դնի: Մի ժամանակ եղել է 6 խմբակցություն, մի ժամանակ՝ 4»:

Մարուքյանի խոսքերով, եթե որևէ մեկը մանդատը վայր է դնում, այն վերցնում է ցուցակի հաջորդ համարը. «Մենք եթե մեր 18 մանդատները դնենք, 18 մարդ մեր ցուցակից պետք է մանդատ ստանա, այդպես շարունակ: Նույնը վերաբերում է ԲՀԿ-ի մանդատներին: Խորհրդարանը չի ցրվելու, քանի որ քվորում լինելու է: Ճգնաժամ կլինի, եթե քվորում չլինի»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее