▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանրային հեռուստաընկերության ամերիկյան մասնաճյուղը նախարարի քրոջ տնից տեղափոխվել է հրեական կենտրոն». Վահե Սարուխանյան

Լրագրող Վահե Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան մասնաճյուղը՝ 2024-ի մարտին ստեղծված First Channel America-ն, որը, ըստ Հանրայինի հաղորդագրության, այլևս անցնում է լիարժեք գործունեության, փոխել է իրավաբանական գրանցման հասցեն:
Հիմնադրումից մինչև 2025 հունիս ամիսը First Channel America-ն գրանցված էր իր գործադիր ղեկավար Արաքսի Սիմիդյանի առանձնատանը (Ա. Սիմիդյանը ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի քույրն է): «Հետքի» հրապարակումներն այդ մասին` տես մեկնաբանությունների մեջ:
Այս տարվա հունիսին ընկերությունը տեղափոխվել է Լոս Անջելեսի Gayley Avenue 741 (Unit 401) հասցե:
741 հասցեն հրեական կենտրոն է՝ Chabad House: Նման հարյուրավոր կենտրոններ կան ամբողջ աշխարհում, որոնց գլխավոր նպատակը տեղական հրեական համայնքների համար կրթական ու լուսավորչական միջոցառումների անցկացումն է: Gayley 741-ում տեղակայված է ԱՄՆ-ի արևմտյան ափի «Խաբադ» տների/կենտրոնների կենտրոնակայանը (Chabad West Coast Headquarters):
«Խաբադ» տները/կենտրոնները, բացի իրենց հիմնական գործառույթից, առաջարկում են նաև վարձով տարածքներ, այդ թվում՝ դահլիճներ, միջոցառումների տարածքներ և նույնիսկ վարձով սենյակներ, կացարաններ (բնույթը տարբեր է՝ կախված կոնկրետ կենտրոնից):
Ըստ էության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան մասնաճյուղն իր իրավաբանական հասցեն ինչ-որ տեղ նշելու համար վարձակալել է Gayley 401 հասցեի «Խաբադ» տան/կենտրոնի 401 սենյակը:
Անկախ փաստից՝ վարձակալել է, թե ոչ, First Channel America-ի ներկա հասցեն հրեական կենտրոնի 401 սենյակն է:
Կարճ ասած՝ նախարարի քրոջ տնից՝ հրեական կենտրոն: Զիլ է, անխոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее