▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանրային եթերում ադրբեջանցի հյուր է ընդունել ․․․»

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

«Պողոսը հանրային եթերում ադրբեջանցի հյուր է ընդունել ու սա բաց տեքստով հայերին ասում է նա ինչի մասին տարիներ շարունակ ինքս խոսում եմ:

Այսինքն 1. սա՝ «խաղաղություն» կոչված գործընթացը, ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է,

2. սա (միջանցք կոչվածը) թուրքախոս պետություններին միացնելու մասին է,

3. այս գործընթացում ԱՄՆ գործում է Թուրքիայի շահերի ծիրում, քանի որ մեր տարածաշրջանը ռուսների դուրս գալուց հետո կհանձնվի Թուրքիայի կառավարմանը, և

4. Հայաստանին այս պրոցեսում ինչ-որ պահի կուլ կտան վերջանականապես, այս բանախոսի ասած «Հայաստանին էլ են ներգրավում»-ը հենց այդ համատեքստն է:

Կարճ ասած, մեկ տարի ժամանակ ունենք կամ #nիkոլ-ին ուղարկում ենք հորանց տուն կամ բոլոր հայերը հետզհետե կամավոր կամ պարտադրողաբար լքում են Հայաստանը: Այլ տարբերակ չկա, որքան էլ, որ փնտրեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее