▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանգիստը պետք է անցկացնել մարդկանց հետ, ում հետ հանգստանում ես՝ առանց էներգիա վատնելու

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի եւ արդեն իսկ ֆոտոմոդել Աստղիկ Սաֆարյանն այս օրերին գտնվում է Իսպանիայում, բայց հարազատ երկիր է գնացել ոչ թե Հայաստանից, այլ Հունաստանից, ուր անցկացնում էր սպասված հանգիստը:

Կայքին երգչուհին պատմել է ոչ միայն հանգստի, այլեւ սպասվող աշխատանքների մասին:

«Վերջին ժամանակներս բավականին շատ եմ աշխատել՝ նոր երգեր եմ ձայնագրել, տեսահոլովակ նկարահանել, նոր ֆոտոշարքեր իրականացրել, մասնակցել տարբեր նախագծերի, այսինքն՝ աշխատանքի իմաստով գերակտիվ շրջան էր ինձ համար ու փոքրիկ հանգիստն ուղղակի անհրաժեշտ էր ինձ՝ ուժերս հավաքելու ու նոր լիցքերով լցվելու համար»,- նշեց Աստղիկն ու պատմեց անցկացրած հանգստի մասին.

«Երեւանից մեկնեցի Աթենք: Այստեղ վերջին անգամ եղել էի 11 տարեկանում, ուստի տարիներ հետո կրկին նույն վայրում գտնվելով՝ վերապրեցի հիշողություններ դարձած տպավորություններս ու հաճելի ժամանակ անցկացրի»:

Երգչուհին մեզ հետ զրույցում նկատեց, որ ակտիվ հանգստի սիրահար է.

«Ինձ ավելի շատ ակտիվ հանգստի սիրահար եմ համարում, ինքս ինձ համար նկատել եմ, որ գերադասում եմ պատմական երկրներում լինել, քան երիտասարդ երկրներ կամ քաղաքներ ճանաչել: Ամեն դեպքում, որտեղ էլ որ լինում եմ, փորձում եմ հնարավորինս շատ ուսումնասիրել տվյալ քաղաքը, այցելել տեսարժան ու դիտարժան վայրեր եւ գտնել տվյալ երկրին կամ քաղաքին ամենաբնորոշ գիծը՝ սկսած ազգային խոհանոցից մինչեւ ազգային երաժշտություն»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее