▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանեք ձեր «բարոյականության» չադրան. Գրիշա Աղախանյանի կինը՝ իրեն վարկաբեկողներին

Bravo.am-ը գրում է, որ բազմիցս է անդրադարձել է Գրիշա Աղախանյանի և Շողեր Թովմասյանի ընտանիքին: Ամուսինները կայքին էին վստահել իրենց որդու առաջին լուսանկարները, ինչպես նաև հանդես էին եկել նոր ֆոտոշարքով, որը մեծ արձագանք էր գտել, սակայն դրական մեկնաբանություններից բացի, համացանցում հայտնվել էին դերասանուհուն վարկաբեկող նյութեր, մասնավորապես` քննարկվել էր նրա արտաքինը և կերպարը: Շողերը, կայքի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, հայտնել է իր մտահոգությունը.

«Եթե այդ «լուր գրողներին» հարցնեն, թե ինչ են նախընտրում իրենց ընտանիքում, կասեն՝  խաղաղություն, հոգեւոր հանգստություն: Բայց նայելով համացանցում հայտնվող նրանց նյութերին` կհամոզվենք, որ դրանք դատարկ խոսքեր են: Իրականում` այդ մարդիկ սկանդալ են սիրում, ավելին՝  փորփրել գիտեն եւ դրանից բերկրանք են ստանում: Իրենց  թվում է` կարեւոր առաքելություն են կատարել»:

Նա այսպես է դիմել իրեն վատաբանողներին.

«Եթե կին եք, ուրեմն հանեք ձեր «բարոյականության» չադրան եւ գտեք  ձեր՝ մեծն  բարոյախոսի տեղը հասարակության մեջ, մանավանդ, որ լավ տեղեկացված եք, թե ինչ են ուզում տղամարդիկ: Իսկ եթե տղամարդ եք,  ուրեմն լավ նյութ առաջարկեմ ձեր հաջորդ բացառիկ հայտնագործության համար` Քեթի Փերի: Գուցե մրցանակ ստանաք` վերջապես վուլգարը ոչ վուլգարից եւ գռեհիկից զատելու համար»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հիշեցնենք, որ Asekose.am-ն այս թեմայի առնչությամբ փորձել էր ստանալ նաև Գրիշա Աղախանյանի մեկնաբանությունը, ով կայքի հետ զրույցում նշել է , որ չի ծանոթացել  տվյալ նյութին, որովհետև այն իրեն այդքան էլ չի հետաքրքրում, ապա հավելեց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ և հավասարվել հեղինակի մակարդակին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее