▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնարարվել է նորերով փոխարինել մաշված և գունաթափված դրոշները

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը պարբերաբար գույքագրել և նորերով փոխարինել մաշված և գունաթափված ՀՀ պետական դրոշները, ինչպես նաև, համագործակցելով շահագրգիռ կազմակերպությունների հետ, ուշադրություն դարձնել ժամանակավրեպ գովազդային վահանակներին և թարմացնել դրանք:

«Բնական է, որ ժամանակի ընթացքում քամուց, արևի ազդեցությունից դրոշները մաշվում են ու գունաթափվում։ Պետք է առավել հետևողական լինել ու անմիջապես փոխարինել տեսքը կորցրած դրոշները: Բացի այդ, ուշադրություն դարձրեք նաև հնացած ու ժամանակավրեպ գովազդային պաստառներին: Դրանք ժամանակին փոխարինեք կամ առհասարակ հեռացրեք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее