▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցագործության մասին հաղորդում. դիտորդը բռնության է ենթարկվել. «Անկախ դիտորդ»

Քիչ առաջ ահազանգ ստացանք այն մասին, որ այն պահին, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Էդմոն Ոսկանյանը 21/28 ընտրատեղամասում մոտեցել է հանձնաժողովին և փորձել կանխել ընտրախախտումը, հանձնաժողովի անդամները և որոշ վստահված անձինք հարձակվել են նրա վրա և բռնությամբ դուրս հանվել տեղամասից: Տեղամասում ներկա այլ դիտորդներ ահազանգում են, որ տեղամասում բազմաթիվ խախտումներ կան՝ բաց քվեարկության դեպքեր, ուղղորդումներ, մի քանի հոգով քվեախցիկ մտնելու դեպքեր, այլ միջադեպեր:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

Գորիսի մամուլի ակումբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее