▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համոզված եմ, որ շատերն իրենց կյանքի պատմությունն են հիշելու». Քրիստինե Պեպելյան

Blognews.am-ը գրում է. Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր երգ ու տեսահոլովակ ունի, որն իր հավատարիմ ունկնդրին կներկայացնի մայիսի վերջին: Իսկ մինչ այդ «Կամաց-կամաց» երգի պատմության մասին կայքը զրուցել է երգչուհու հետ ու պարզել մի շարք հետաքրքիր մանրամասներ.

«Լիրիկական, դանդաղ, հուզական երգ է, սիրո պատմություն»,- ասում է Քրիստինե Պեպելյանը երգի մասին: Երգի հեղինակներն են Գուրո Գասպարյանը և Նարեկ Ստամբոլցյանը: Գործիքավորումը ևս Գուրո Գասպարյանինն է: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում: Իսկ թե ինչպես երգչուհին ու երգը գտան իրար, երգչուհին պատմում է. «Երգը պատրաստի վիճակում ինձ առաջարկեց հեղինակը, ում հետ ծանոթ չէի: Լսելուց հետո շատ հավանեցի, շատ գեղեցիկ երգ էր, բայց հրաժարվեցի ու ասացի, որ չեմ ուզում երգել զուտ նրա համար, որ շատ տխուր է: Սակայն երգի հեղինակը 10 օր անց նորից զանգեց ինձ, ասաց, որ այն էմոցիաներն ու հույզերը, որոնք ինքն է դրել երգի մեջ, միայն իմ մատուցմամբ կլինի փոխանցել մարդկանց, ու ստացվեց այնպես, որ ի վերջո որոշեցի կատարել երգը»:

Երգչուհին ասում է, որ սա իր երգն է, քանի որ այն կրկին վերադարձավ իրեն, երբ արդեն թվում էր, թե երգը ուրիշին է գտել: Ինչ վերաբերում է երգի բովանդակությանը, ապա այն սիրո հուզիչ ու թախծոտ պատմություն է. «Այս երգը հեղինակի զգացմունքների մասին է, ու ես պարզապես միջնորդ եմ այս հույզերը հեղինակից լսարանին փոխանցելու ճանապարհին: Ոչինչ չեմ փոխել երգի մեջ, ինձ թույլ չտվեցի ինչ-որ բան փոխել հեղինակի զգացմունքների մեջ»:

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կյքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее