▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համոզված եմ՝ նույն կերպ են մտածում աշխարհի բոլոր երկրների ղեկավարները»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․

«ՁԵՎԵՐ ՄԻ՛ ԹԱՓԵՔ
Հայաստանի հպարտված գործիչները կարծես վրդովված են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից․ «Հայաստանը գնալու տեղ չունի, կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»։ Իսկապես վիրավորական է։ Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք Լուկաշենկոն իրեն նման արտահայտություն թույլ կտար, առնվազն մինչև 2020թ․նոյեմբերի 9-ը։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայից, պաշտոնապես Արցախից հրաժարվելու հետո, համոզված եմ, որ նույն կերպ են մտածում աշխարհի բոլոր երկրների ղեկավարները։ Ուղղակի Լուկաշենկոն առավել անկեղծ և գուցե գռեհիկ ձևով ասում է այն, ինչ մտածում են մյուսները։ Իսկ այլ երկրների ղեկավարները խորն արհամարհանքով, բայց և պահպանելով դիվանագիտական էթիկետը, փորձում են ուղղակի օգտագործել Հայաստանի իշխանություն կոչված բռնապետիկին, իրենց շահերն առաջ տանելու համար։ Բայց ինքս հարց ունեմ այդ կեղծ վրդովվածներին․ Ինչո՞ւ չեք զայրանում, երբ Ադրբեջանի նախագահն առավել քան Լուկաշենկոն, նվաստացնում և ծաղրում է Հայաստանին և հայերին։ Այնպես որ, ձևեր մի թափեք։ Եվ իսկապես, եկեք անկեղծ խոսենք, ո՞ւմ է պետք պարտված, ջախջախված, արժանապատվությունից զուրկ Հայաստանը, որը նույնիսկ պարտությունից հետո շարունակում է հանդուրժել պարտության պատասխանատու իշխանությանը։ Այն պետք է միայն ու միայն մեկ, ներեցեք երկու պետությունների՝ Թուրքիա և Ադրբեջան, որին էլ համաձայն է Հայաստանի իշխանությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее