Blognews.am-ը գրում է. «Ձուկն անհրաժեշտ է յուրաքանչյուր օրգանիզմի՝ աճող և լավ աճող». այս կարգախոսով ամեն կիրակի՝ ժամը 13։00-ին, «Արմենիա Թի Վի»–ի եթերից Եգոր Գլումովը կողջունի հեռուստադիտողներին ու կօգնի կողմնորոշվել՝ ինչ կարելի է պատրաստել կիրակի՝ հաճելի ճաշ կամ ընթրիք ունենալու համար։ Այնպես որ, այսուհետև կանայք չեն մտատանջվի՝ «ինչ եփել այսօր» հավերժական հարցով. կիրակի օրերին այդ հարցի պատասխանը կտան հաղորդավար Եգոր Գլումովն ու հայտնի մարդկանցից մեկը։ Կայքը ներկա է եղել հաղորդման նկարահանումներին և ներկայացնում է լուսանկարներ ու մանրամասներ։
««Ձկան օրը» հաղորդման շրջանակներում բոլոր ուտեստները պատրաստվելու են ձկնեղենից։ Մեր գլխավոր գործընկերը՝ «Պեպո» ձկան տունը, ներկայացնում է Սևանի ծիածանափայլ իշխան և բացառապես Հայաստանում աճեցվող ձկնատեսակ։ Հայաստանը ժամանակին եղել է ծովից ծով և մեր գեներում կա ձուկ ուտելու կուլտուրան, ուղղակի մենք շատ բաներ մոռացել ենք, ինչը կփորձենք վերականգնել։ Ի դեպ, Հայաստանը մինչ օրս չունի ոչ մի Նոբելյան մրցանակ, իսկ Ճապոնիան ունի 100-ից ավելի. ճապոնացիներն ամեն օր ձուկ են ուտում,- ասել է Գլումովն ու հավելել,- Ինձ թվում է՝ բոլորը պետք է նայեն. կիրակի օրերին այդ ժամին փողոցներում մարդ չի լինի, կարելի է դուրս գալ և առանց խցանումների տեղ գնալ: Ով չնայի՝ ձուկ է:)»։
Հաղորդավարի խոսքով՝ աշխատել են հրավիրել հետաքրքիր մարդկանց, ովքեր ոչ միայն համեղ կպատրաստեն, այլև կարող են հետաքրքիր բաներ պատմել։ Հաղորդման առաջին հյուրերից են լինելու Լևոն Հարությունյանը, Գրիգոր Կյոկչյանը. «Հյուրերը լինելու են հայտնի մարդիկ, հուսով ենք՝ մի օր երկրի նախագահը, առաջին տիկինն էլ կգան»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում