▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համերգի մի տոմսով կարողանում է երեք անձ ներս մտնել». Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Վազգեն Սարգսյան» մարզադաշտից հայտնում են, որ համերգի մի տոմսով կարողանում է երեք անձ ներս մտնել: Այսինքն մի մարդ ներս է մտնում, իր էլեկտրոնային տոմսը ուղարկում հաջորդին և տաս րոպե անց երկրորդ անձն է կարողանում ներս մտնել, իսկ հետո երրորդը: Աշխատակիցներն էլ են զարմացած, թե սա ինչ տրյուկ է և ինչպես են բազմաթիվ մարդիկ նախօրոք իմացել դրա մասին, բայց փաստ է մնում, որ մի տոմսը երեք անգամ ծրագիրը ընդունում է:
Հիմա ասեմ` որտեղ է թաքնված հերթական նիկոլական սուտը:
Բանն այն է, որ երեկ և այսօր նիկոլականները գոռում են հազարավոր տուրիստների աննախադեպ հոսքի մասին և 7.000.000$-ի հերթական լափելը արդարացնում են բազմամարդ համերգի սպասումով: Հասկանալով, որ համերգը այդքան էլ բազմամարդ չի լինելու, գնացել են այս ճանապարհով, անվճար տոմսերի միջոցով ապահովել մարզադաշտի բազմամարդությունը: Իսկ համերգի ավարտից կսկսեն գոռալ, թե տեսեք, ինչքան մարդ էր էկել:
Էս էլ նիկոլական հերթական ստի ավարտը, թե բա 30.000.000 ա հետ գալու բյուջե»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее