▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համերգ նվիրված Լուսինե Զաքարյանի 80- ամյակին

Այս տարի Աստվածահաճո ձայնով Լուսինե Զաքարյանը կդառնար 80 տարեկան:

1992 թ . դեկտեմբերի 30- ին երկրային կյանքից հեռացած երգչուհին մեծ ու արժեքավոր երևութ էր հոգևոր դասական արվեստում:

Կյանքի ոլորանները հավատքով անցած երգչուհին իրեն ամբողջապես նվիրաբերել էր երգեցողությանը և աշխարհին լսելի ու պաշտելի դարձել դեռ կենդանության օրոք :

«Տենոր » համաշխարհային ասոցիացիա մշակութային ՀԿ-ի նախագահ Կարեն Զոհրաբյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 12 -ին ժամը 18:00 Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա «Հուշերի հետ » խորագիրը կրող համերգ - երեկո , որին կմասնակցեն Երևանի պետական կամերային երգչախումբը գեղ.ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, ինչպես նաև անհատ կատարողներ : Լուսինե Զաքարյանի ամբողջական կերպարը կներկայացնի բանախոս Օլյա Նուրիջանյանը :

Համերգը կսկսվի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար , Տեր Շահե քահանա Հայրապետյանի աղոթքով և Լուսինեի հիշատակման խոսքով:

Դահլիճում ներկա կլինեն Լուսինե Զաքարյանի հարազատներն ու նրա արվեստի երկրպագուները:

Ի դեպ, տեղեկացնենք , որ համերգը կոմերցիոն բնույթ չի հետապնդում ` մուտքն ազատ է :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее