▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համեմատաբար ավելի ծանր է «Մուրացան» ԲԿ-ում գտնվող հնգյակից երկուսի վիճակը

Գլխավոր նեոնատոլոգն այցելել է հինգ նորածիններին

ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը երեկոյան այցելել է մայրաքաղաքի տարբեր ծննդատներում բուժվող հնգյակին, բժիշկների հետ քննարկել փոքրիկների բուժման ընթացքը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Պավել Մազմանյանի հսկողության տակ գտնվող փոքրիկը դեռ ժամը 12-ի դրությամբ սկսել էր շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Կայուն է նաև «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների մասնագետների հսկողության տակ գտնվող նորածինների վիճակը։ Այդ վիճակը պահպանվելու դեպքում հնարավոր է, որ վաղը նրանք ևս սկսեն շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Համեմատաբար ավելի ծանր է «Մուրացան» բժշկական համալիրում հսկողության տակ գտնվող փոքրիկների վիճակը։ Մասնագետներն ամեն ինչ անում են նրանց ծանր վիճակից դուրս բերելու համար։

 

Անահիտ Հայթայան

 

Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее