▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համեցե՛ք «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեծ ցուցադրությանը. Գրանցում

Vivaro News-ը Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆանակումբի հետ համատեղ կազմակերպում է Եվրոպայի սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեծ ցուցադրություն: Ցուցադրման հովանավորները լինելու են Vivaro-ն ու Երևան տոնավաճառը:

Խաղը կայանալու է այսօր, օգոստոսի 8-ին՝Երևանի ժամանակով 22:45-ին: Այս խաղը հատկանշական է նրանով, որ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն է ստանում ևս մեկ եվրոպական գավաթ հաղթել՝բայց այս անգամ մրցելով «Ռեալի» դեմ:

Ինչպես և Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ, խաղը ցուցադրվելու է Երևան տոնավաճառում հատուկ պատրաստված բացօթյա հրապարակում՝մեծ էկրանի վրա: Այս անգամ, այնուամենայնիվ, նախատեսված է ընդունել ավելի մեծ քանակով հյուրերի՝ հաշվի առնելով մեծ պահանջարկը, ինչպես նաև մեկ մեծ էկրանի փոխարեն խաղը կցուցադրվի 2 մեծ էկրաններով:

Դիտման վայրը ավելի հստակ պատկերացնելու համար ներկայացնում ենք այն քարտեզի վրա՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ:

Խաղից առաջ լինելու են տարբեր խաղարկություններ, մասնավորապես՝ խաղարկվելու են երկու թիմերի մարզաշապիկներ, հուշանվերներ թե VivaroBet-ի, թե «Ռեալի» ֆանակումբի կողմից. հետաքրքիր ժամանցը երաշխավորված է: Մուտքը ԱՆՎՃԱՐ է, չափահասներների համար կլինի գարեջրի հյուրասիրություն:

Խաղի դիտմանը ներկա գտնվելու համար խնդրում ենք գրանցվել ստորև տեղադրված հայտի միջոցով:

 

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее