▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համբոն պաշտոնի է...»

Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համբոն պաշտոնի է...

Շրջակա միջավայրի նախարարությունում հիմա մթնոլորտը փոխվելու ա՝ բառի ամենավտանգավոր իմաստով։

Արմավիրում աճեցրեց, ծաղկացրեց ու թռավ... ամեն ինչ թողեց բաբելոնական ավերակների տեսքով։

Հիմա նույն պարտեզային մոտեցմամբ էլ եկել ա «բնություն կանոնակարգի»։

Ծառե՞ր։ Կտրել՝ բուլդոզերով։

Օդի որա՞կ։ Բերանով մի քիչ քաշենք։

Գետեր ու լճե՞ր։ Խմելու ջրի փոխարեն՝ ներդրումային «սեւ ջուր»։

Վայրի բնությո՞ւն։ Հա, էդ նոր ֆիլմ է լինելու՝ «Վայրի բիզնես»։

Այ մարդ, բնությունն ինչ էր, որ չծաղկեցնի։ Արմավիրի դաշտերում ի վերջո ինչ-որ բան աճեց, չէ՞։ Թեկուզ աղետ։

Ովքեր ծառ են տնկում՝ թող էս շրջանում ուղղակի «ստորակետ» դնեն իրենց մանգաղներին։

Մնաց ծաղիկները հավաքենք, բայց հանկարծ չշփոթեք...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее