▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատի էր տվել Տիգրան Ավինյանի հորը՝ Opel-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Ֆեյսբուքյան էջում Իսկանդարյանը քիչ առաջ գրել է․ ««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը»։

«Դատարանը մեր հայցը բավարարել է մասնակի՝ 250 հազար դրամի չափով, մենք պահանջել էինք 500 հազար դրամ։ Գումարը գնալու է բարեգործությանը։ Կսպասենք իրադարձություններին, տեսնենք՝ ինչպես է զարգանում, դիմում են վերաքննիչ, թե չեն դիմում»,- իր խոսքում նշել է ավագանու անդամը։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի հայրը դատարանում պարտվեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանին։
Ինչպես արդեն գիտեք, Տիգրան Ավինյանի հայրը 2024թ-ի դեկտեմբերի վերջին Opel-ի վարորդներին անվանել էր համբալ, ինչ է թե նրանք համարձակվում են իրենց Opel-ներով կանգնել Երևանի կենտրոնի կարմիր կետագծերում։
Այնպես որ, սպասում ենք Տիգրան Ավինյանի հոր` Արմեն Ավինյանի հանրայնորեն ներեղություն խնդրելուն բոլոր Opel-ների վարորդներից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее