▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համատիրությունն ինչ-որ անհասկանալի մի բան է. Կարեն Կարապետյան

«Մենք կայացած համատիրություններ չունենք: Մենք պետությունով այս հանձնարարականի հիման վրա լայնամասշտաբ ծրագիր ենք անելու համայնքներում, որ մի անգամ բոլոր շենքերի խնդիրները լուծենք, հայտարարենք, որ վերջին անգամ ենք լուծում և այդ համատիրությունները այնպես կայացնենք, որ դրանից հետո էդ համատիրությունն աշխատի: Պետք է շատ համարձակ ռեֆորմների գնանք էստեղ: Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա և ոչ մի կառավարման որակ չկա: Դա ինչ-որ անհասկանալի մի բան է»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա` համատիրության կառավարիչների ինստիտուտը շատ համարձակ պետք է ստեղծել և մեծացնել: Կ.Կարապետյանի խոսքով` բազմաբնակարան շենքերը ոչ բարվոք վիճակում են:

Վարչապետը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագաին հանձնարարեց մեկամսյա ժակետում ներկայացնել առաջարկություններ բազմաբնակարան շենքերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее