Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ ապրիլի 1-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց 15-ամյա պատանի է դանակահարվել: Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները նրան դանակահարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ա. Հ.-ին, ով հայտնել է, որ դանակով 2 անգամ հարվածել է Վ. Բ.-ին, քանի որ վերջինս իրեն անպարկեշտ առաջարկություն է արել։
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ կայքի տեղեկությունների` Արգամ Հ.-ն խոստովանական ցուցմունք է տվել եւ նշել. «Համասեռամոլ ա եղել, դրա համար էլ խփել եմ»: Նման եզրահանգման եկել է այն պատճառով, որ տղային տեսել է «Կոմայգում»: Հայտնի է դարձել նաև, որ 35-ամյա Արգամ Հ.-ն վերջերս է Ֆրանսիայից եկել Հայաստան:
Նշենք, որ տղամարդն արդեն ազատ է արձակվել:


