▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը

 

Երևանում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրվել է «Հաղթանակ» զբոսայգու տարածքը: Սանմաքրման աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Աշխատանքներին մասնակցել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, պետական այլ կառույցների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Շաբաթօրյակի մասնակիցները ապահովված են եղել աղբահավաք պարկերով, ձեռնոցներով, բահերով և անհրաժեշտ այլ պարագաներով: Կատարված աշխատանքների արդյունքում զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիներն ու հանրային օգտագործման այլ տարածքներ բերվել են պատշաճ տեսքի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее