▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաձայնեցի բաց տեսարաններում նկարահանվել, քանի որ վստահ էի ինձ վրա, որ դա հետո չի քննարկվելու. Մերի Հակոբյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի, մոդել Մերի Հակոբյանն այս ամռանը հանգստանալու փոխարեն ակտիվորեն աշխատել է: Կայքին դերասանուհին հայտնել է, որ կյանքի այս փուլում հանգստի կամ պարզապես երեկոյան ժամանցի կենտրոններում լինելուց առավել նախընտրում է մասնագիտական աճ գրանցել ու նոր հորիզոններ գրավել:

«Այս տարի որոշեցի հանգիստը փոխարինել աշխատանքով, քանի որ ինքս մեծ հաճույք եմ ստանում այն ամենից, ինչ անում եմ: Շատերը գիտեն, որ վերջին շրջանում տարբեր միջոցառումներ եմ վարում, այդ աշխատանքն ինձ շատ հաճելի է, ու դրանից ելնելով էլ՝ այս ամռան ընթացքում մշտական աշխատանքի անցա երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում: Դերասան, շոումեն Սամվել Գրիգորյանի հետ միասին վարում ենք տարբեր միջոցառումներ: Խոստովանում եմ, որ Սամվելն այդ հարցում իսկապես պրոֆեսիոնալ է, նրանից շատ բան եմ սովորում, նրա միջոցով այս ասպարեզում էլ ավելի մեծ հորիզոնների եմ հասնում: Ուրախ եմ, որ միմյանց շատ արագ ու հեշտ հասկացանք»,- նշեց Մերին:

Մեր նկատառմանը, թե ակումբային աշխատանքը շատ ժամանակ է խլում, եւ հարցին, թե Մերին չի՞ հոգնում արդյոք նաեւ երեկոները աշխատելուց, պատասխանեց.

«Բնավ չեմ հոգնում: Ես պատրաստ եմ առավոտյան եւ ցերեկային ժամերին նկարահանվել, իսկ երեկոյան աշխատել ակումբում՝ որպես հաղորդավար: Գիտեք, այս շրջանում բացարձակ ցանկություն չունեմ պարզապես ժամանց անցկացնել, օրինակ՝ այս սրճարանից, մյուսը գնալ ու ոչինչ չանել: Ժամանակի ընթացքում հասկացա, որ պարապուրդից հոգնում եմ, փոխարենը՝ աշխատանքի միջոցով եմ լիցքաթափվում: Հիմա հիմնականում ցերեկն ու երեկոյան եմ աշխատում, բայց, եթե տարբերակ լիներ առավոտյան ժամերին եւս ինձ հետաքրքիր մի աշխատանքով զբաղվել, ապա դա էլ կանեի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Լավ արտադրանքի դեպքում հնարավոր է` նկարահանվեմ բաց տեսարաններում. Մերի Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее