▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի նշանակետում գտնվող Ոսկեպարի եկեղեցում երկար դադարից հետո կրկին ղողանջել է զանգը

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, երեկ, օծել է Ոսկեպար գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու զանգը, դռներն ու սուրբ սեղանը, որպեսզի  «Աստծո օրհնությամբ, մեր ժողովուրդը ևս 7 և 70 դար շարունակի այս եկեղեցում աղոթել»: 
Եպիսկոպոսը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է զանգը կախվում եկեղեցու գավիթից և ղողանջում՝ երկար տարիների դադարից հետո:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի եզերքին, հակառակորդից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կառուցվել է 7-րդ դարում, դժվարամատչելի է հավատացյալների համար, քանզի հաճախ  գտնվում է թշնամու կրակոցների ներքո:

Կարդացեք նաև՝ Աղոթեք հոգևորականի համար, որ չսխալվի ու չվնասի մյուսներին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее