|
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հենց նոր խոսեցի Ճամբարակի համայնքապետի տեղակալի հետ, հրդեհը շատ մասշտաբային է ու ոչ թե երեկ էր սկիզբ առել, ինչպես ՆԳՆ է հաղորդում, այլ մի քանի օր է ու տարածումն սկսել է սահմանային գոտուց` հենց հակառակորդի անտառային հատվածից է ներթափանցել կրակն ու արդեն հասցրել է խժռել ահագին արոտավայրեր, հասել է ընդհուպ մեր անտառային տարածքի փեշերը ծխահարել։
Տեղ տեղ հրդեհը մարել են փրկարարները` այս պահի դրությամբ։
Բայց օջախներ դեռ կան, ամեն դեպքում հույս հայտնեց` մինչև օրվա կեսը երևի կհաջողվի Ճամբարակի բնությունը փրկել ու խուսափել Տավուշի անտառները հրդեհելու մեծ ռիսկից։
Ռոբերտ Օհանյանը նաև հաստատեց, որ հրդեհը 80 կմ երկայնքով տարածվել է չքաղած արոտավայրերում ու չի բացառում նաև հակառակորդի կողմից մարդկային գործոնով պայմանավորված բռնկումը, թեև չի ուզում հավատալ Օգանյանը հին ձեռագիր ունեցող ալիևյան սադրանքին, երբ այրում էին Արցախի ցորենի արտերը։
Ամեն դեպքում հաստատում է փոխհամայնքապետ Օհանյանը, որ բավական մեծ վնաս է կրել հայկական բնությունը, կենդանական աշխարհն էլ իր հերթին,
ինչը դեռ կհաշվարկվի։
Իսկ ինչու չեն մարել ավելի վաղ, ինչու էր այդքան լայնամասշտաբ տարածվել կրակը, իր պատճառաբանությունն այն էր, որ ոչ թե թերացել են ՆԳՆ փրկարարները, այլ ռելիեֆը այնպիսին է, որ չեն կարողացել հրշեջներն ամեն տեղ հասնել ու կրակի դեմն առնել, որ 70-80 կմ երկայնքով խոտածածկ բնությունը կրակը չափի։
Ուղղաթիռ օդ չի բարձրացել մինչև հիմա, ինչու։
Իմ այս նկատառումին փոխհամայնքապետն արձագանքեց, թե վախեցել են միգուցե կրակոցներով սադրանքներ կլինեին ազերիների կողմից, խուսափել է պետությունը գնալ այդ քայլին
Իհարկե տեղի բնակիչներից եմ ստացել մարած հրդեհի նկարները, ու իրենք հերքում են թե ՆԳՆ-ին և թե տեղի պաշտոնյանին` ասելով, որ կրակն ինքն իրենով է մարել տեղ տեղ ու բնակիչների ուժերով, որովհետև տարածքը մաքրած է եղել բոցը տարածվելու ուժ չի ունեցել
+ Առաջին տեսանյութ տարածող աղջիկն ասում է, որ փրկարարները տեղ տեղ են աշխատել ու քիչ են եղել իրականում, թերևս այդ պատճառով ի վիճակի չեն եղել դեմն առնել։ Ու այսքան ահռելի մասշտաբների է հասել։
Ամեն դեպքում 1 շաբաթ առաջ սկսված կրակից ասում են օջախներ են մնացել, որ կմարեն այսօր»։
***
|
Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի տարբեր հատվածներում հրդեհներ են գրանցվել։ Կրակը արագ տարածվելով ոչնչացնում է այս պահին ոչ միայն խոտածածկը, այլ անցել է անտառային գոտիներ։ Այս պահի դրությամբ Էկո-մեդիա բնապահպան-լրագրողների տեղեկությամբ Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում բաց այրման կրակ է նկատվում խոտհարների, արոտների և նոսրանտառների տարածքում։ Ըստ ականատեսների, հրդեհաշիջման աշխատանքներ ոչ մի մարզում չի կատարվում, անգործություն է։
Այնինչ, ծուխը արդեն պատել է հրդեհվող տարածքների շրջակա նախալեռնային և լեռնային գոտիները։ Վրաստանի սահմանին և ադրբեջանական օկուպացիայի տարածքում, ըստ արբանյակային տվյալների հատվածային վառվում է նաև լայնատերև ու խառը, այդ թվում որոշ տեղերում ասեղնատերև անտառը։
Այս պահին հրդեհների վերաբերյալ ստույգ ինֆորմացիա պետական մարմիններից չկա։
Նկարներում տարբեր դիրքերից այսօր առավոտյան հրդեհի և ծխի կադրերն են և IQ air շվեյցարական ընկերության օդի աղտոտվածության մոնիթորինգի կայաններից ստացված տվյալներն են, ըստ որի հրդեհների պատճառով այսօր Երևանում, և հարևան մարզերում այրման հետևանքում առաջացած սմոգի պատճառով վտանգավոր է դրսում երկար գտնվելը»։
|
|