▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակամարտություններն ավելանում են մուսուլմաններով բնակեցված շրջաններում.Քաթարը շրջափակված է

Քաթարը տարածաշրջանի 8 երկրների կողմից շրջափակման մեջ հայտնվելուց հետո հայտարարել է, որ բնակչության խմելու ջրի և սննդի մատակարարումը անխափան կերպով իրականացնելու նպատակով բանակցություններ է սկսում Թուրքիայի և Իրանի հետ: Նշվում է, որ Քաթարի հիմնական մատակարարները հանդիսացող Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից Դոհայի հետ հարաբերությունները խզելուց և օդային հաղորդակցությունը դադարեցնելուց հետո Թուրքիան և Իրանը դիտարկվում են որպես հիմնական այլընտրանք, մատակարարումների հարցում:

Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի՝ սպասվում է, որ շուտով բանակցություններ վարելու նպատակով արաբական երկրից պատվիրակություն կժամանի Թուրքիա: Նշվում է, որ սննդի և ջրի մատակարարումները կիրականացվեն կատարական ավիաուղիների բեռնատար ինքնաթիռներով: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարություններին պատրաստություններ սկսել հնարավոր մատակարարումները կազմակերպելու համար:

Տեխնիկական դետալները որոշակի կդառնան հանձնաժողովների բանակցություններից հետո: Թուրքիայի արտահանողների միության նախագահ Մեհմեթ Բույուքելչին էլ հայտարարել է, որ իրենք պատրաստ են բավարարելու Կատարի սննդամթերթի և խմելու ջրի պահանջները: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ևս անդրադարձել է Արաբական թերակղզում Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամին: ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ տարածաշրջանի մյուս խնդիրները դեռ չլուծված՝ չի ավելանա ևս մեկը: «Մեր կառավարությունը և երկրի նախագահը երկրներին հանգստության կոչ է անում:

Քանի որ տարածաշրջանն ի վիճակի չէ դիմանալ նոր կոնֆլիկտների: Ցավալին այն է, որ հակամարտություններն ավելանում են մուսուլմաններով բնակեցված շրջաններում»,- ասել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և Լիբիան խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ։ Քաթարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները և Սենեգալը ։

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее