Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավարտեցի Մել Ռոբինսի «The Let Them Theory»-ն, որը թարգմանվել է աշխարհի 50 լեզուներով եւ վեց ամսում, վաճառվելով շուրջ 6 միլիոն օրինակ, դարձել է 2025 թվականի բեսթսելլերը։
Այսօր սկսեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը։
Կարծում եմ` ավելի դանդաղ կկարդամ, քան «The Let Them Theory»-ն։ Բայց իմ առջև նպատակ եմ դրել այն ավարտել մինչեւ օգոստոսի վերջ։
Վերջին 2-3 տարվա ընթացքում ընթերցել եմ քաղաքական գործիչների կամ մերձքաղաքական հեղինակների մի շարք գրքեր, օրինակ՝
1. Էմմանուել Մակրոնի «Հեղափոխություն»
2. Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար»
3. Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը»
4. Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը»
5. Փոլ Ռ. Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ»
Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտալելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է»։
Լուսանկարում՝ Աննա Հակոբյանն՝ Էրդողանի կնոջ հետ
Դիտեք նաև՝