▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդ տարի պլանավորում ենք երկրորդ երեխան ունենալ. Սոնա Շահգելդյան

Օրեր առաջ երգչուհի Սոնա Շահգելդյանը խոսել էր այն մասին, որ շուտով կրկին հանրությանը կներկայանա, որպես դերասանուհի ու կնկարահանվի «Դոմինո» սիթքոմում:

Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ խոսելու նոր առաջարկի, անձնական կյանքի ու երգարվեստի մասին:

«Առաջարկը ստացա սիթքոմի պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանի կողմից: Սիրով համաձայնվեցի, քանի որ մինչ այդ հետևում էի սիթքոմին ու հավանում նրանց մատուցած հումորը: Վստահ եմ, որ իմ ներկայությունը ինչ-որ բան կփոխի սիթքոմում, քանի որ գիտեմ, որ որտեղ ես հայտնվում եմ այդտեղ մի լավ բան հաստատ լինում է: Ինձ հաճելի է խաղալ պրոֆեսիոնալ դերասանների հետ»:

Այն նկատառմանը, թե ինչպես է երգչուհին կարողանում համատեղել երգը, սիթքոմն ու ընտանիքը, վերջինս ասաց, որ պատրաստ է այլ առաջարկներ ևս ընդունելու ու անդադար աշխատելու.

«Երբեք մեկ գործ անելիս մյուսը հետին պլան չեմ մղում, ինձ համար ցանկացած աշխատանք մեծ ուշադրություն ու զգոնություն է պահանջում: Իսկ ինչ վերաբերում է ընտանիքիս ապա պետք է փաստեմ, որ վայելում եմ դրա ներկայությունը ու իհարկե փոքրիկիս: Երբեմն շատ զբաղված եմ լինում, բայց ամեն բան հասցնում եմ: Նույնիսկ եկող տարի պլանավորում ենք երկրորդ երեխան ունենալ՝ մեկ բալիկը շատ քիչ է»,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց երգչուհին:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее