▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճախ են հարցնում՝ ինչպես կարողացա թողնել այդ ամենը, ամուսնանալ ու գնալ ուրիշ երկիր.Մարինա Մարտիրոսյան

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես կարողացա թողնել այդ ամենն, ամուսնանալ ու գնալ ուրիշ երկիր, իսկ պատասխանը միշտ նույնն է. Մարինա Մարտիրոսյան

Life.panorama.am-ի զրուցակիցն է պարուհի, պարուսույց Մարինա Մարտիրոսյանն, ով արդեն մի քանի տարի է ապրում է Մոսկվայում եւ վայելում է ընտանեկան ջերմությունը:

Մարինա, դուք այն կանանցից եք, ով ընտանիք կազմեց, երբ կարիերայում արդեն իսկմեծ հաջողություններ էր գրանցել: Հետաքրքիր է՝ որպես կին կայացած լինելընշանակություն ունեցա՞վ, որ պատրաստ եղաք թողնել ամեն ինչ եւ գնալ անձնականերջանկության հետեւից:

- Գիտեք, եթե չսիրահարվեի, հաստատ այդ քայլին չէի գնա: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես կարողացա թողնել այդ ամենն, ամուսնանալ ու գնալ ուրիշ երկիր: Իսկ պատասխանը միշտ նույնն է՝ սերն ինձ ուղղորդեց: Երբ մարդ սիրում է, աշխատաքը դառնում է երկրորդական: Ինձ համար առաջին տեղում ընտանիքն է, թեպետ, եթե այնպես ստացվեր, որ Հայաստանում ապրեինք, ես կշարունակեի աշխատել. Փառք Աստծո, ամուսինս այն տղամարդկանցից չէ, որ արգելի աշխատել՝ չնայած ես նրա բոլոր խորհուրդներն էլ հաշվի եմ առնում, որովհետեւ միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս: Ի դեպ՝ Մոսկվայում եւս մինչ երկրորդ բալիկիս ծնվելն աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Ինչ վերաբերում է կայացած լինելուն, այո, պետք է խոստովանեմ, որ այդ փաստն ինչ-որ իմաստով դեր խաղացել է ընտանիք կազմելուս մեջ. որոշիչ է լինում եւ հետո, հասունացել էր այն պահը, երբ ես էլ արդեն ուզում է ամուսնանալ եւ բալիկներ ունենալ: Չեմ թաքցնի՝ կարիերան ու աշխատանքը եւս ինձ համար կարեւոր են, բայց այն մարդկանցից եմ, որ չէի կարող մենակ ապրել ու ժառանգներ չունենալ, որոնցով կարող ես ուրախանալ եւ տա Աստված նաեւ հպարտանալ. Ինձ համար դա է երջանկությունը:

Սիրելի արտիստի անձնական կյանքի մասին մարդիկ միշտ են սիրում տեղեկացվածլինել, ուստի կխնդրեի մի փոքր պատմել Ձեր ընտանիքի մասին:

- Ամուսինս ավարտել է Մինսկի պետական համալսարանի «Քաղաքագիտություն» բաժինը, բայց արդեն շատ վաղուց է՝ չի աշխատում իր մասնագիտությամբ: Հոր մահից հետո ամուսինս շարունակում է նրա գործը՝ այժմ զբաղվում է կոշիկի եւ աքսեսուարների դիզայնով՝ ստեղծելով «HRS» բրենդը: Ի դեպ՝ նշեմ, որ նրա աշխատանքները համարվում են էքսկլյուզիվ, քանի որ աշխատում է միայն թանկարժեք կաշիներով ու մորթիներով, ինչպես նաեւ միեւնույն մոդելից երկրորդը չի կրկնվում: Իսկ ես դեռեւս զբաղված եմ բալիկներիս դաստիարակությամբ: Մենք շատ համերաշխ ընտանիք ենք, ես ու ամուսինս գրեթե միշտ համամիտ ենք իրար հետ, ճիշտ է, լինում են դեպքեր, երբ բոլոր զույգերի նման տարաձայնություններ ենք ունենում, բայց դրանք լինում են շատ հազվադեպ եւ տեւում են 5 րոպեից ոչ ավելի. մենք շատ շուտ ենք հասկանում իրար եւ ընդհանուր հայտարարի գալիս:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее