▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հացադուլավոր Յուրի Ավագյանի մոտ թոքաբորբ է հաստատվել. նա տեղափոխվել է հիվանդանոց

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, արդեն երեք օր հացադուլ հայտարարած Յուրի Ավագյանի մոտ կասկածվող թոքաբորբն այսօր հաստատվել է. նա տեղափոխվել է հիվանդանոց:

Յուրի Ավագյանը դադարեցրել է հացադուլը:

Այս մասին քիչ առաջ գրառում է կատարվել «Հանուն գիտության զարգացման» ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ երեկ Ավագյանը բժշկական կենտրոնում հետազոտվել էր, սակայն նրա մոտ թոքաբորբ չէին հաստատել:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն արդեն երրորդ օրն է, ինչ ԵՊՀ լսարաններից մեկում վերսկել են մոտ մեկ ամիս առաջ դադարեցված հացադուլը: Նրանք պահանջում են պահպանել ակադեմիական տարկետման իրավունքը: Այժմ հացադուլը շարունակում է միայն Դավիթ Պետրոսյանը:

Կարդացեք նաև`Ինչո՞ւ մենք գնացինք այսպիսի քայլի...Դավիթ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее