![]()
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ հայտարարած անդամներից Յուրի Ավագյանը, ով երեկ երեկոյան տեղափոխվել էր հիվանդանոց, հետ է վերադարձել ԵՊՀ և շարունակում է հացադուլը։
«Յուրին հետ ա եկել, բայց սկզբից ռենտգենի համար 20 000 դրամ են ուզել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախաձեռնության անդամ, հացադուլի մասնակից Դավիթ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, արդեն երկու օր հացադուլ հայտարարած Յուրի Ավագյանի մոտ կասկածվող թոքաբորբը չի հաստատվել:
Կարդացեք նաև`Ինչո՞ւ մենք գնացինք այսպիսի քայլի...Դավիթ Պետրոսյան


