▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հացադուլ անող Յուրին տեղափոխվում է բուժկենտրոն՝ հետազոտության. հավանական է թոքաբորբ ունի

armtimes.com-ը գրում է. «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ անող անդամներին քիչ առաջ այցելել է շտապ բուժօգնության անձնակազմը: Բողոքի ակցիա անող երկու երիտասարդները՝ Դավիթ Պետրոսյանը եւ Յուրի Ավագյանը, գտնվում են Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկում:

Գործողությունները հեռարձակվում էին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Յուրիին հետազոտելուց հետո բժիշկը հայտարարեց, որ հավանական է՝ նրա մոտ զարգանում է թոքաբորբ՝ նաեւ հաշվի առնելով այն, որ երիտասարդը մինչեւ այդ գրիպով է հիվանդացել, իսկ այժմ առկա է սթրեսային ֆոն:

Յուրին համաձայնեց, որպեսզի շտապ օգնության ավտոմեքենան իրեն տեղափոխի բժշկական կենտրոն, որպեսզի այնտեղ կազմակերպվի կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա եւ թերապեւտի կոնսուլտացիա:

«Խոսքը թոքաբորբի մասին է, հիմա ես կգնամ, կհետազոտվեմ: Հացադուլը ոչ մի դեպքում չի դադարեցվում, եթե թոքաբորբի խնդիրներ չեղան, էլի հետ եմ գալու եւ միանամ Դավիթին»,- գնալուց առաջ հայտարարեց Յուրին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, արդեն երկու օր հացադուլ հայտարարած Յուրի Ավագյանի մոտ կասկածվող թոքաբորբը չի հաստատվել: Բժշկական հետազոտություն անցնելուց հետո նա վերադարձել է հացադուլ անող մյուս ընկերոջ՝ Դավիթ Պետրոսյանի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее