Armtimes.com-ը գրում է. Հաց բերող Արթուր Սարգսյանին փետրվարի 9-ին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների մասին հայտարարագիրը:
Արթուր Մկրտչյանի քննած աղմկոտ գործերը ժամանակին առանձնացրել էր «Հելսինկյան ասոցիացիան»:
Մի գործով դատաքննության ընթացքում քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը ինքնասպանության փորձ էր կատարել՝ վնասելով ձեռքն ու որովայնը: Նա իր բողոքն է արտահայտել դատարանի կողմնակալ վերաբերմունքի և խոշտանգումների մասին հայտարարությանը դատարանի կողմից անտեսելու պատճառով:
2011 թվականի փետրվարի 23-ին ձերբակալվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ով աշխատում էր Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնում: Համաձայն մեղադրանքի, Փոստանջյանը, հանդիսանալով հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Գործը քննել է Արթուր Մկրտչյանը: Տիգրան Փոստանջյանը համաներմամբ ազատ արձակվեց՝ ընդունելով առաջադրված մեղադրանքը, քանի որ չէր ցանկանում ազատազրկվել: Բազմաթիվ իրավապաշտպաններ այս գործը որակել են քաղաքական:
2012 թվականի «Հելսինկյան ասոցիացիան» դիմել էր ԱՄՆ-ի դեսպանատուն՝ խնդրելով մուտքի արտոնագիր չտրամադրել մի շարք դատավորների, ովքեր աչքի են ընկել օրինախախտումներով ու կամայական որոշումներով: Արթուր Մկրտչյանն ընդգրկվել էր այդ դատավորների ցանկում:
Հ.Գ. Ստորև ներկայացված լուսանկարում Արթուր Սարգսյանիհայտարարություն է, որտեղ նա գրել էր, թե հացադուլից հետո իրառողջական վիճակի վատթարացման դեպքում մեղավոր ճանաչել ԷդիկՀակոբյանին և Արթուր Մկրտչյանին, քանի որ նրանց իրենցգործունեությամբ են դրդել Արթուր Սարգսյանին հացադուլհայտարարել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


