▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերողի» մոր հայտարարությունը միտումնավոր և ուղղորդված արշավ է․ Ալեք Ենիգոմշյան

Armtimes.com-ը գրում է.Հիմնադիր Խորհրդարանի, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան հանձնախմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ «Հաց բերողի» մորն ուղղորդում են, իսկ հանձնախմբի անդամներին ուղղված բոլոր վերագրումներն անհիմն են։

Հիշեցնենք, որ երեկ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը Դոնարա Պետրոսյանը հայտարարություն էր տարածել, որտեղ որպես «Հաց բերողի» իրավահաջորդ, պահանջում է, որպեսզի լուծարվի իր որդու թաղման հանձնախումբը եւ անվստահություն է հայտնել նրանց բոլորին։

Ըստ Ենիգոմշյանի՝ հանձախումբը երբեք չի թելադրել, հետեւաբար հանձնախումբը լուծարելու պահանջ չի կարող լինել։

«Հանձնախումբը երբեք ոչինչ չի պարտադրել, եթե տիկին Դոնարան, չնայած բոլոր բացատրություններին, ցանկանում է վերստին թաղել «Հաց բերողին», դա իր որոշումն է եւ ոչ ոք արգելք չի հանդիսանում։ Հանձախումբը սովետի քաղբյուրոն չի, որ ասի ինչ անել, եթե ինքն ուզում է անել, թող անի, հանձնախմբի որոշ անդամներին ուղղված այն բոլոր վերագրումներն անհիմն են, թյուրիմացություններ են»,-կայքին ասաց Ենիգոմշյանը՝ հավելելով, որ այս ամենը միտումնավոր, ուղղորդված արշավ է։

«Ես ցավում եմ, որ տիկին Դոնարան զոհ է գնում։ Տիկին Դոնարայի տարբեր ելույթներում բացահայտ երեւում է սա։ Եթե տիկին Դոնարան ցանկություն ունի Արթուր Սարգսյանին վերստին հուղարկավորելու, ոչ ոք իր ձեռքերը չի կապել եւ հանձնախմբին վերագրումներ անելու պատճառ չկա։ Մենք ասել ենք, որ Արթուրին գյուղ տանելը հարիր չէ, քանի որ դա նույնիսկ իր գյուղն էլ, ծննդավայրն էլ չէ։ Մենք առաջնորդվել ենք Արթուրի նկատմամբ մեր հոգու պարտքով, մեր խղճով եւ ոչ մի բանից սրտնեղելու եւ վախենալու պատճառ չունենք։ Ես համբերություն եմ ցանկանում տիկին Դոնարային, մաղթում եմ, որ այլ միտումներին զոհ չգնա եւ ապրի խաղաղությամբ»,-ասաց Ենիգոմշյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее