«Ա1+»-ը գրում է. Հաց բերող Արթուր Սարգսյանը սուր ցավերով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց: Այս պահին նա վիրահատարանում է: Բժիշկները պատրաստվում են վիրահատել նրան:
Բանն այն է, որ այսօր Արթուր Սարգսյանը քննչական մարմնից ներկայանալու ծանուցում է ստացել, ինչից հետո նրա առողջական վիճակը կտրուկ սրվել է:
Նրա հարազատները կայքի հետ զրույցում զարմանք են արտահայտել, թե ինչ կարիք կար Արթուր Սարգսյանին քննչական հրավիրելու.
«Ազատվելուց հետո, իր համար հանգիստ ապրում էր, որևէ օրենք չէր խախտել, հիմա ի՞նչ են ուզում Արթուրից»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


