▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերողը» վերակենդանացման բաժանմունքում է

 

Սեփական ավտոմեքենայով ոստիկանության ՊՊԾ գունդ «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն այսօր ազատ արձակվեց եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Արմենիա Հանրապետական» բժշկական կենտրոն:
Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 
Մեր զրույցում Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ միայն հետազոտությունից հետո հնարավոր կլինի ինչ-որ բան ասել:
«Նախնական տվյալներով՝ գիտակցությունը պահպանված է, ճնշումը կայուն է՝ 120/80, պուլսը՝ 88, ջերմություն չունի: Նրա առողջական վիճակի մասին վերջնական պատասխան տալու համար որոշակի հետազոտություն է հարկավոր»,- ասաց նա՝ հավելելով, որ հստակ տեղեկություններ կհայտնեն վաղն առավոտյան:

Ոստիկանության ՊԾ գունդ «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն:

Asekose.am-ը բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ Արթուր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս պահին ջերմություն չունի, գիտակցությունը պահպանված է, ճնշումը կայուն է՝ 120/80, պուլսը՝ 88:

Ավելին նրա առողջական վիճակի վերաբերյալ միայն հետազոտությունից հետո հնարավոր կլինի ինչ-որ բան ասել, հստակ տեղեկություններ կհայտնեն վաղն առավոտյան: 

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար 6 պատգամավոր ներկայացրել են անձնական երաշխավորագիր և մուծել 500 հազարական դրամ՝ որպես գրավ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее