▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերող»-ի վիճակը կայուն ծանր է

Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյան գրում է, որ այժմ հաց բերող Արթուր Սարգսյանի վիճակը կայուն ծանր է․ «Հաց բերողի վիճակը կայուն ծանր է: Վիրահատությունից հետո տեղափոխվեց վերակենդանացման բաժին: Մի քանի օր կմնա արհեստական շնչառության տակ: Բժիշկները հարցիս պատասխանեցին, նա մեզ համար թանկ մարդ է, ամեն ինչ անում ենք»։

Հիշեցնենք, որ երեկ Հաց բերող Արթուր Սարգսյանը սուր ցավերով տեղափոխվել էր Հանրապետական հիվանդանոց, որտեղ վիրահատվել է:

Նշենք, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ  քննչական մարմնից ներկայանալու ծանուցում է ստացել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее