Թեպետ այսօր Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու մասին միջնորդություն էր ներկայացվել փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի կողմից, այդուհանդերձ այս պահին դիահերձումը սկսված է:
Փորձաքննությանը միայն ներկա է Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն բավարարել էր Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությանը միջազգային անկախ փորձագետներ հրավիրելու` Արսեն Սարգսյանի և նրա ներկայացուցիչների միջնորդությունը:
Ավելին, Քննչական կոմիտեի՝ երեկ տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված է. «Ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչած միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը»։


