Արդեն տեղեկացրել ենք, որ «Հաց բերող Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը փետրվարի 11-ից անհետացել էր:
Հայկական ժամանակը գրում է, որ Արսեն Սարգսյանը հայտնվել է. այս մասին ասել է նրա մայրը՝ տիկին Դոնարան: «Զանգեց ասեց, մամ ես լավ եմ, ուղղակի վախեցել էի, հիմա կգամ, կգնանք գյուղ: Մամուլի հրապարակումից հետո ես հիմա հանգիստ եմ»,- որդու խոսքերը փոխանցել է մայրը, ում խոսքով, Արսեն Սարգսյանը փետրվարի 11-ին գնացել է Արարատի մարզի Բյուրավան գյուղի իրենց տուն, որպեսզի ինչ-որ իրեր բերի: Մոտենալիս հեռվից նկատել է, որ տան դարպասները բաց են, եւ կարմիր բերետավորներ, համազգեստով եւ ոչ համազգեստով անձինք իրենց տան շուրջն են պտտվում, մի քանի մեքենա է կանգնած դարպասների մոտ: Արսենը հեռվից հետեւել է՝ վախենալով տուն մտնել եւ հետ է վերադարձել Երեւան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


