
Այսօր «Հաց բերող» Արթուր Սարգսյանը դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից և բուժումը կշարունակի տանը: Այս մասին հայտնել է Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը:
Արթուր Սարգսյանը հիվանդանոցից տուն է տեղափոխվել համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով՝ նա դեռ կշարունակի բուժումը տնային պայմաններում, մինչ հնարավոր լինի տարբերակներ գտնել հետագա բուժումը շարունակելու համար։
«Նա կալանավայրում հիվանդություն է ձեռք բերել, հոդացավեր և այլն: Արթուր Սարգսյանը պետք է կարողանա քայլել այնպես, ինչպես նախքան կալանավորվելը: Նրա քայլելու ունակությունը չի վերականգնվել, իսկ դա այլ բուժում է ենթադրում»,-նշել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից։ Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորություն կիրառելու միջոցով։


