▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալված է

Տեղեկացրել էինք, որ   ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին, որը ձերբակալվել էր օգոստոսի սկզբին և ազատ արձակվել տարեվերջին, այսօր տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն:

«Հետք»-ը գրում է, որ կայքի լրագրող Զարուհի Մեջլումյանը Հատուկ քննչական ծառայության տարածքից հայտնել  է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալված է եւ այս պահին գտնվում է ՀՔԾ-ում:

Այնտեղ են նաեւ ընթերականեր՝ քննչական գործողություններ կատարելու համար:

Արդեն կա ձերբակալման մասին որոշում եւ համապատասխան արձանագրություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее