Հաագայի միջազգային դատարանում նախկին Հարավսլավիայի հարցով դատական նիստի ժամանակ խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակը թույն է խմել վերաքննիչ ատյանի վճռի ընթերցումից հետո, գրում է rambler.ru-ն:
Հաագայի դատարանում քննվում էր Պրալյակի եւ եւս 5 բոսնիացի խորվաթի ներկայացրած բողոքարկումը, որով վիճարկվում էր ռազմական հանցագործությունների համար 2013թ. կայացված վճիռը: Հայտնի է, որ 4 տարի առաջ դատարանը Պրալյակին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման: Այսօր վճիռն անփոփոխ է թողնվել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գեներալը հիվանդանոցում մահացել է:


