Հայտնի է դարձել հայկական հեռուստաալիքների վարկանիշային վերջին տվյալներն՝ արձանագրված նոր տարվա առաջին օրը, որտեղ ATV հեռուստաընկերությունն առաջ է անցել Հ1-ից ու «Շանթ» հեռուստաընկերությունից և գտնվում է երկրորդ հորիզոնականում:
Առաջին տեղում է Արմենիա TV-ն:
Հայ հեռուստադիտողները շատ դիտում են նաև «կաբելային հեռուստաըներություններ», որոնք իրենց վարկանիշով 5-րդ տեղում են:
Ուշագրավ է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3»-ի դիրքը վարկանիշային աղյուսակում՝ այն ամենավերջին՝ 13-րդ հորիզոնականում է՝ շատ ավելի վատ վարկանիշով, երբ դեռ կոչվում էր «Երեւան TV»: