▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հ1-ը պրոպագանդում է այլասեռվածություն»․ Կնոջ տարազով երգչին քննադատում են

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկու աստղ» նախագծի «Անի Արզումանյան-Ռոբերտ Քոլոյան» զույգը քննադատության է արժանացել ֆեյսբուքյան օգտատերերի կողմից։ Նրանք կատարում են՝ «Ջան-ջան» երգը՝ հայկական տարազներով։

Օգտատերերը քննադատել են տղա երգչին՝  կանացի հագուստ հագնելու համար։

Ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները․ 
«Անճաշակությունը և ապազգայինը Հ1-ի անբաժանելին է դարձել», «Երբ տղամարդիկ կանացի տարազով են ներկայանում, դա ոչ միայն նսեմացնում է մեր մշակույթը, այլ նաև խաթարում է հայ տղամարդու արժանապատիվ կերպարը։ Խնդրում եմ զերծ մնալ նման բովանդակության տարածումից՝ հանուն ազգային ինքնության ու սերնդի արժանապատիվ դաստիարակության», «Տղամարդու տարազ չունե՞նք։Չափ կա էլի։ Տհաճ էր նայելը, լսելու մասին չասենք», «Հայկական ծագման Կոնչիտա...», «Հ1-ը պրոպագանդում է այլասեռվածություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее