«Հայաստանում գյուղատնտեսությամբ երկու խավ է զբաղվում.օլիգարխներն ու գյուղացիները ու այս երկուսին միշտ խառնում են իրար ու հավասար են վերաբերվում: Հիշեցնեմ, որ գյուղացիների հիմնական մասն, ի տարբերություն օլիգարխների, խրված է հարկերի, վարկերի մեջ ու ստիպված գնում են Ռուսաստան աշխատելու, որ այստեղի պարտքերը փակեն, դրա համար այլ մոտեցում պետք է ցուցաբերել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ, ՀՀ ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ մանրամասնելով.
«Ցանկանում են մեքենատրակտորային կայաններ ստեղծել՝ առանց գաղափար ունենալու: Այսօր Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Գյուղինստիտուտի կոմսոմոլի սեղանից վեր է կացել ու եկել աշխատում է՝ առանց թարսն ու շիտակը տարբերելու:
Առաջարկում եմ՝ մեքենատրակտորային պարկի տեխնիկան տան կոոպերատիվներին: Սակագներն էլ պետությունը թող սահմանի: Կես հեկտար հող ունեցողից վարի համար այսքան, ցանքի համար այսքան գումար պահանջեն: Բայց սա իրենց ձեռք չի տալիս»:


