ArmLur.am-ը գրում է. Նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀԿ թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր ասֆալտապատել գյուղի ճանապարհները: Ինչպես հայտնի է ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքերով Առաքել Մովսիսյանը խորհրդարան չի անցել:
Կայքը փորձեց հասկանալ` Մովսիսյանը կատարել է նախընտրական խոստումը, թե ոչ: Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե բարձրացված աղմուկից հետո Մովսիսյանը փոշմանել է:
«Եթե շատ չգային չասեին, մարդը եկել էր ուզում էր գործ աներ, այնքան կողքից խանգարեցին մարդը փոշմանեց չարեց: Բայց փառք Աստծու հայտնվեց մի մարդ, ով գտավ, որ դա կարևոր է գյուղի, համայնքի համար, ով մեր գյուղից է չուզեցավ ներկայանալ, ասել, ես այդ ամեն ինչը կանեմ մեր ժողովրդի համար, Առաքել Մովսիսյանը չի արել: Չարեց ինչի համար, ոչ թե իր խոստումին տեր չէ, եթե թողեին կաներ, սարքեցին ընտրակաշառք եսիմ ինչ, մարդ էր էր էլի եկել էր գործ էր անում, ինչի վատ կլիներ որ աներ»,-ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Ծաղկալանջի գյուղապետը
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


