▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու կենտրոնում կրակել են շան վրա, որը անցորդների աչքի առաջ արնաքամ է եղել

Երեկ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում կրակելով շուն են սպանել, թողնելով արնաքամ լինել անցորդների աչքի առաջ:Այս մասին ահազանգ է ստացել «Հայկական ժամանակ»-ը:

Կրակոցը Գյումրու կենտրոնական փողոցում կեսօրն անց է հնչել: Ըստ տարածքի բնակիչների, Վոլգա Գազ 24-10 մակինիշի մեքենայից են կրակել ու սպանել շանը: Թե ովքեր են եղել, նրանք չգիտեն, նշում են, սակայն, որ ցերեկով, այն էլ կենտրոնական փողոցում եւ մարդկանց աչքի առաջ շանը սպանելն առնվազն վայրագություն է:

Գյումրիում, ընդհանրապես թափառող շներին վնասազերծում են կրակելու միջոցով՝ հատուկ սահմանված ժամերին: Մեկ շան համար որսորդը 1000 դրամ է ստանում: Շանը կրակում, տարածքից հեռացնում են: Այս պարագայում, սակայն ենթադրելի է, որ ցերեկվա ժամին փողոցում կրակած անձը հավանաբար Գյումրու քաղաքապետարանի որսորդը չի եղել, քանի որ, ինչպես բնակիչներ են պնդել, կրակելուց հետո մեքենան արագ հեռացել է տարածքից: Իսկ սպանված շունը բաց աչքերով արնաքամ է եղել հենց մարդկանց աչքի առաջ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее