▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու կենտրոնական հրապարակը ռեստորան կդառնա

Գյումրին հանդես է գալիս նոր զբոսաշրջային փառատոնով: Հուլիսի 29-ին նախատեսվում է անցկացնել արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Ալեքսանդրապոլ-Գյումրու ավանդական արհեստները՝ արվեստի պրիզմայով՝ թատերական արարներով, երաժշտական ներկայացումներով ու համերգներով:

«Լենդուտա»-ն «Վենդուտա»-ի համարժեքն է: Ասել է թե, սեր քաղաքին՝ նկարչության միջոցով: Փառատոնից մեկ օր առաջ կլինի «Ալեքսանդրապոլ» խմբի համերգը: Քանի որ մեծ մասը գնացքով է գալու, հույս ունենք, որ գնացքներն առանց կանգառների կլինեն, որպեսզի ճանապարհն ավելի կարճ տևի: Բուն փառատոնը կմեկնարկի 12:30-ին՝ շքերթով: Միջոցառումը կտևի մինչև ուշ երեկո: 21:30-ից Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակը կդառնա մի մեծ ռեստորան կամ սրճարան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գյումրու «Berlin Art Hotel»-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:

Անի Կարապետյան

Փառատոնի մասին մանրամասները՝  տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее