▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել․ լուսանկարը ձեռքերին՝ ռուս սպաներն ու ոստիկանները դռներն են թակում

Առավոտ.am-ը գրում է, որ մի քանի ժամ է՝ Գյումրու Մուշ թաղամասում հայ ոստիկանները ռուս սպաները հետ համատեղ թակում են բնակելի շենքերի տների դռները՝ ցույց տալով 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի լուսանկարը ու հետաքրքրվելով՝ արդյո՞ք չեն տեսել նրան այդ տեղանքում։ Մեզ ոստիկանությունից հաջողվեց ճշտել, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն այսօր ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ամսի 16-ին, ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ հանրակացարանից ու չի վերադարձել։ Ըստ ռազմաբազայի՝ Գյումրու  ոստիկանությանը ներկայացրած հայտարարության, նա եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի։ Թեև Մուշ թաղամասի բնակիչներ մոտ արդեն  իսկ տագնապ է սկսվել, թե նա զինված է։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее