Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովին հայտնաբերվել է Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։
Դմիտրի Լոշմանովը սթափ է եղել՝ չի գտնվել ալկոհոլի ազդեցության տակ:
Նրան այժմ տեղափոխել են ոստիկանության «Մուշի» բաժին: Դեպքի մանրամասները հայտնի կլինեն առաջիկայում:
Armtimes.com-ի տեղեկություններով որպես վարկած շրջանառվում է այն հանգամանքը, որ Դմիտրի Լոշմանովը եղել է ինչ-որ կնոջ բնակարանում:


