▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ուսուցչուհու դասաժամերը կրճատել են, նա սպառնացել է սպանել թ.32 դպրոցի տնօրենին

 

Armtimes.com-ը Գյումրու թիվ 32 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ալվարդ Հակոբյանից բողոք է ստացել այն մասին, որ դպրոցի տնօրենը`Արմինե Սուքիասյանը իր հասանելիք դասաժամերն անհիմն տվել է մեկ այլ ուսուցչուհու:

«Այս ուսումնական տարում էլհնարավորություն կար, որ ինձ տային 20 դասաժամ, բայց տնօրենը`Արմինե Սուքիասյանը թույլ չտվեց, կրճատեց իմ ժամերը: Նա ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր աղջիկն է: Այդ նախարարով էլ եկել է դպրոց: Իմ ժամերը վերցրեց ու հայտարարեց, որ ես թոշակառու եմ, բայց ես նոր 63 տարեկան եմ: Թափուր տեղի մրցույթ է հայտարարել, նոր մարդ է բերել, ժամանակավոր հրաման է տվել»,-ասում է մաթեմատիկայի ուսուցչուհին:

«Հիմա մի աղջիկ է բերել: Մարտիրոսյան Ռիմա է, թե Ռիտա է, չգիտեմ: Տնօրենն ասում է, որ վերեւից են ուղարկել, գնա վերեւներին ասա, թող սրան չընդունեն, քեզ տամ ժամերը: Ես գնացի կրթության վարչության պետի մոտ, նա էլ է ուզում, որ այդ աղջիկն աշխատի: Ես չեմ կարող այսպես ապրել, եթե որեւէ օգնություն, օժանդակություն չլինի, ես արդարությունը վերականգնելու համար կդիմեմ դատարան: Անձնական խնդիր ունեն, չեն թողնում, որ աշխատեմ, որովհետեւ ես պայքարում եմ իր անարդարությունների դեմ: Տնօրենը ֆոնդի փողեր է հավաքում` ուսուցիչներից, բայց ես չեմ տալիս»,-ասում է մաթեմատիկայի ուսուցչուհին:  

Թեմայի շուրջ կայքը զրուցեց նաեւ թիվ 32 դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանի հետ: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ հիմնավոր պատճառներ ունի նրա դասաժամերը կրճատելու համար:

Արմինե Սուքիասյանն անդրադառնալովմաթեմատիկայի նոր ուսուցչուհու հովանավորյալներին, հերքեց բոլոր տեղեկությունները:

«Ինքը եկավ` ինձ հարցրեց, թե ո՞վ է նոր ուսուցչուհին, ու՞մ հարսն է, ու՞մ աղջիկն է: Ես էլ ասել եմ`իմ բարեկամուհին է, բայց ոչ մի կապ չկա մեր մեջ: Նա մագիստրոսի դիպլոմ ունի, ստաժը բավարարում է, շատ լավ մասնագետ է: Ինքը ինձ ասում է` քեզ կսպանեմ, կգնամ բանտում կնստեմ: Նա իրավունք չունի երեխա կրթելու, իր երեսից իմ դպրոցից երեխաներին են հանում, տանում, բայց ես ունեմ տեսչական արդյունքներ, հո սուտ խոսելով չէ»,-եզրափակեց տնօրենը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее